14:03   25-01-2021
Ի՞նչ կարող է անել Մակունցը, որ չի կարող անել գործող դեսպանը
Թողնել մեկնաբանություն

Ամերիկայի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը «Լրատվական ռադիոյի» հետ հեռախոսազրույցում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում որպես Հայաստանի դեսպան հավանական նշանակմանը: Նա ընգծեց՝ Մակունցը չունի համապատասխան փորձառություն, հատկապես նոր վարչակազմի հետ աշխատելու համար:

 Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում չի ապրել, չի աշխատել և չի պատկերացնում ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացները: Իհարկե՝ լեզվի իմացությունը շատ կարևոր է, բայց ոչ բավարար պայման նման պաշտոնում նշանակվելու համար:

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնում մենք միշտ նշանակել են փորձառու մասնագետների, ովքեր կատարել են իրենց առջև դրված խնդիրները:

Սարգսյանը շեշտեց, որ գործող դեսպանը կարողանում է իր առջև դրված խնդիրները լուծել առավելագույնը:

Loading...