14:56   25-01-2021
«Սպուտնիկ V» պատվաստանյութից հետո տղամարդկանց եւ կանանց մոտ հակամարմինների մակարդակը չի տարբերվում
Թողնել մեկնաբանություն

«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումներին մասնակցած կամավորների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների մակարդակն Էականորեն չի տարբերվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է «Գամ-Կովիդ-Վակ» պատվաստանյութի բժշկական կիրառման վերաբերյալ հրահանգի նոր խմբագրությունը, որին ծանոթացել Է ՌԻԱ Նովոստին:

«Հակամարմինների մակարդակներն արժանահավատորեն չեն տարբերվել տղամարդկանց եւ կանանց մոտ: Պատվաստումն ստանալուց հետո 42-րդ օրը չեզոքացուցիչ հակամարմինների երկրաչափական տիտրը իմունացված կամավորների մոտ կազմել Է 44,47, ծծմբափոխարկման մակարդակը՝ 95,83 տոկոս: Տարբեր սեռի եւ տարիքի կամավորների մոտ վիճակագրականորեն զգալի տարբերություն չի հայտնաբերվել»,-ասվում Է հրահանգում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել Է 2020 թվականի օգոստոսին, որը մշակել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Loading...