14:59   25-01-2021
Ռուսաստանյան խաղաղապահները պարբերաբար հակաահաբեկչական վարժանքներ են իրականացնում Արցախում
Թողնել մեկնաբանություն

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները պարբերաբար հակաահաբեկչական վարժանքներ են իրականացնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Տագնապի ժամանակ գործողությունների մշակման ընթացքում խաղաղապահ առաքելության անդամները վարժանքներ են իրականացրել կրակային դիրքերը զբաղեցնելու, ինչպես նաև երթևեկությունը կանգնեցնելու նպատակով` մայրուղիները փակելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Loading...