15:03   25-01-2021
ԱՄՆ-ում պնդում են, որ Ազգային գվարդիան ներկա լինի մայրաքաղաքում օրենսդիրների նկատմամբ սպառնալիքների պատճառով
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պնդում են, որ Ազգային գվարդիայի լրացուցիչ ստորաբաժանումները մնան Վաշինգտոնում արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի ժամանակ: Ինչպես հունվարի 24-ի երեկոյան նշում Է Associated Press գործակալությունը, վկայակոչելով պետական պաշտոնյաներից մեկին, դա կապված Է օրենսդիրների հասցեին ստացվող սպառնալիքների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն սպառնալիքները, որ զինված բողոքավորները կվերադառնան, որպեսզի հարձակվեն Կոնգրեսի համալիրի վրա, Կապիտոլիումի ոստիկանությանը եւ մյուս իրավապահներին հարկադրում են Վաշինգտոնում Ազգային գվարդայի հազար զինծառայողների ներկայության պահապնմանը, մինչ Սենատում առաջ Է տարվում Թրամփի իմփիչմենթի հարցը, ուշադրություն Է հրավիրում գործակալությունը: Թեեւ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալության միջոցառումները հունվարի 20-ին անցան առանց որեւԷ խնդրի, եւ զինված բողոքներ տեղի չունեցան, Թրամփի նկատմամբ դատավարության անցկացման նախաշեմին օրենսդիրների հասեցին սպառնալիքները ցույց տվեցին պահպանվող վտանգը, հավելում Է Associated Press-ը: Հատուկ ծառայությունների տվյալներով՝ Համացանցում հայտնվել Է տեղեկատվություն Կոնգրեսի անդամների վրա աշխատանքի ճանապարհին եւ այնտեղից հնարավոր հարձակումների մասին: Իրավապահները սկսում են պատրաստվել փետրվարի 8-ին բողոքավորների հնարավոր վերադարձին, երբ սկսվի իմփիչմենթի գործընթացը:

Loading...