16:31   25-01-2021
Կարսում նախատեսվող զորավարժություններին կներգարվի հարձակվողական բնույթի զինտեխնիկա. Կարեն Հովհաննիսյան
Թողնել մեկնաբանություն

Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում: Իրենց մասնակցությունը կունենան նաև ադրբեջանցի զինվորականները: «Լրատվական ռադիոյի» հետ հեռախոսազրույցի ժամանակ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ներկայացրեց մանրամասներ, թե ինչով են տարբերվում մինչ այս անցկացված և սպասվելիք  «թուրք-ադրբեջանական» ձմեռային զորավարժությունները:

Հովհաննիսյանի  դիտարկմամբ՝  այդ զորավարժությունները Այդքան էլ թուրք-ադրբեջանական չեն, այլ թուրք նախիջևանյան.  այդ զորավարժություններին մասնակցում է Նախիջևանի կայազորը: Նախկինում մասնակցում էր Բաքվից ժամանած զորախումբը, սակայն այս դեպքում այդպես չէ:

Փորձագետը նշեց, որ զորավարժությունների անցկացման պայմանները շատ ավելի նման են հայկական բնակլիմայական պայմաններին:

Loading...