17:05   25-01-2021
Արցախի ԱԻՊԾ-ն ու ոստիկանությունը կներառվեն ՆԳ նախարարության կազմում. Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի ղեկավարի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին:

Համաձայն հրամանագրի՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

Loading...