17:29   25-01-2021
Բելառուսում մեկնարկել է զինված ուժերի մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի զինված ուժերում Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ մեկնարկել Է մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԲԵԼՏԱ-ին հայտնել են պաշտպանութան նախարարությունում:

Հիմնական նպատակը միավորումների ու զորամասերի մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության ստուգումն ու մակարդակի բարձրացումն Է եւ արդի պայմաններում նախանշված խնդիրների կատարումը:

«Զորքերի գործողությունները կանցկացվեն գործնականում Զինված ուժերի բոլոր զինափորձարաններում եւ տեղանքի առանձին հատվածներում: Հաշվի առնելով կատարվող խնդիրների առանձնահատկությունը՝ զորքերը պետք Է գործեն տարբեր պայմաններում՝ հաղթահարեն ջրային արգելքները, ցերեկը եւ գիշերը ուսումնամարտական խնդիրներ մշակեն ինչպես անտառային զանգվածներում, այնպես Էլ բնակավայրերում»,-նշել են պաշտպանության նախարարությունում:

Այս ստուգումը պլանավորվում Է ավարտել ստուգողական պարապմունքների եւ տարբեր մակարդակի մարտական հրաձգությամբ տակտիկական վարժանքների անցկացմամբ:

Loading...