17:30   25-01-2021
ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիեի նիստը տեղի կունենա հունվարի 27-ին
Թողնել մեկնաբանություն

Այս տարի ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 27-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին այդ մասին հայտնել Է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:

«Ռազմական կոմիտեն՝ ՆԱՏՕ-ի բարձրագույն զինվորական մարմինը, 2021 թվականին իր առաջին նիստը կանցկացնի հունվարի 27-ին պաշտպանության շտաբների պետերի նստաշրջանում»,- ասված Է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Հանդիպման նախագահ կլինի Ռազմական կոմիտեի ղեկավար Սթյուարտ Փիչը, նշված Է այնտեղ: Փաստաթղթում պարզաբանվում Է, որ «դաշնակիցների գլխավոր հրամանատարները կքննարկեն ՆԱՏՕ-ի գործողությունները, առաքելությունները եւ գործունեությունը, ինչպես նաեւ կհանդիպեն իրենց գործընկերների հետ «Վճռական օգնություն», «ՆԱՏՕ-ի առաքելությունն Իրաքում» եւ «Կոսովոյի ուժերը» գործողությունների շրջանակներում:

«Նրանք կքննարկեն առաջընթացը Եվրատլանտյան տարածաշրջանի կասեցման եւ պաշտպանության հայեցակարգի համաձայնեցման գործում, ինչպես նաեւ կավարտեն ՆԱՏՕ-ի ռազմական անկյունաքարի հայեցակարգի շուրջն իրենց հանձնարարականները: Այնուհետեւ խումբը կքննարկի ընթացիկ եւ ապագա սպառնալիքներն այն դասերի քննարկման հետ համատեղ, որոնք քաղվել են COVID-19-ի համավարակից»,- ասված Է այնտեղ:

ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն հավաքվում Է տարեկան երկու անգամ Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում պաշտպանության շտաբների պետերի մակարդակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...