17:32   25-01-2021
ԿԳՄՍ փոխնախարարը՝ գարնանային արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետների մասին
Թողնել մեկնաբանություն

Այս տարի գարնանային արձակուրդներ են նախատեսված առաջին և երկրորդ դասարանցիների համար: Առաջին դասարանցիների համար նախատեսված է մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիների համար՝ մարտի 22-28-ը՝ տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Մյուս դասարանների համար արձակուրդ նախատեսված չէ` հաշվի առնելով աշնանային մեծ դադարը: Թեպետ ընթացքում, առողջապահական իրավիճակից ելնելով, պարբերաբար քննարկում ենք անցկացնում մեր գործընկերների հետ»,- նշել է Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է ուսումնական տարվա ավարտին, ապա փոխնախարարի խոսքով՝ այն միատեսակ չի լինելու: 12-րդ դասարանի պարագայում, որտեղ կան ավարտական և միասնական քննությունների կազմակերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

Loading...