18:08   25-01-2021
ՀՀ առաջին նախագահը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հարցը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը»,- գրել է Մուսինյանը:

 

Loading...