18:19   25-01-2021
Զարիֆը տարածաշրջանային այցը սկսել է Բաքվից
Թողնել մեկնաբանություն

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջան այցը սկսել է Բաքվից: Այսօր Զարիֆը նախ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներից մանրամասներ դեռ հայտնի չեն: Երեկ վայրէջքից հետո Զարիֆը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի հետ նախատեսված բանակցությունների օրակարգում կքննարկվեն ղարաբաղյան խնդիրները և այլ հարցեր:

Իրանի արտաքին գործերի նախարարը Երևանում կլինի հունվարի 27-ին: Զարիֆը նաև կլինի Թբիլիսիում, Մոսկվայում, Անկարայում: Ավելի վաղ Իրանի գլխավոր դիվանագետը հայտնել էր, որ մտադիր է այցելել այն երկրներ, որոնք կօգնեն արցախյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել:

Loading...