14:01   27-01-2021
Մտավորականները պետք է ջոկատներ կազմեն, առաջնորդեն, կամավորագրվեն պետականաշինությանը. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Տարիներ առաջ զինղեկ էի, մյուս ուսուցիչներն
ասում էին, թե իմ աշակերտները՝ ապագա զինվորներն ամենից վատն են  քայլում, ասում էի, իրենց բանակում քայլել կսովորեցնեն,
իմ խնդիրը նրանց մեջ հայրենիքի, բանակի հանդեպ սերն արթնացնելն էր: Դասասենյակն անվանել
էի Նժդեհի անունով, Լեոնիդի լուսանկարը սենյակի կենտրոնում էր, եթե աշակերտները  մեր հերոսներին ճանաչեին, բանակում քայլելն իրենց
ավելի հեշտ կտրվեր: Կրթությունը պիտի կազմակերպվի այդ տրամաբանությամբ՝ ոգևորել, իմաստը
ստեղծել, մնացյալն ապայման կստացվի ավելի հեշտ: Նժդեհն ասում էր՝ չի կարելի դպրոցին
մոտ թողնել այն ուսուցչին, որ հայոց պատմությունը կդասավանդի նույն հոգևոր սառնությմաբ,
ինչ կպատմի Սահարայի անապատի մասին: «Զանգակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Սոկրատ
Մկրտչյանի հավաստմամբ հոգևոր սառնությունը պիտի հաղթահարվի յուրաքանչյուրի պատասխանատվությամբ,
նվիրումով. մտավորականներն այդ հարցում առաջնորդներ պետք է լինեն: 

Loading...