14:03   01-02-2021
Քաղաքապետի աշխատանքը գնահատվել է բավականին ցածր՝ 2.9 բալով. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Երևանի մասին ամենամյա հարցման այս տարվա տվյալների համաձայն՝ երևանցիների 35.4 տոկոսի գնահատմամբ քաղաքի ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ հասարակական տրանսպորտը, 24 տոկոսի համոզմամբ քաղաքի թիվ մեկ խնդիրը դեռ աղբահանությունն է, հաջորդում են գործազրկությունը, բնապահպանական և թափառող կենդանիների հետ կապված խնդիրները:

Երևանի քաղաքապետի վերջին մեկ տարում կատարած աշխատանքից քաղաքացիները որպես դրական քայլ առանձնացրել են՝ աղբահանության խնդրի որոշակի կարգավորումը, վերելակների փոփոխությունը, այգիների և բակերի բարեկարգումը և կանաչապատ տարածքների ավելացումը: Չնայած վերոնշյալին՝ հարցվողները 1-5 բալային սանդղակով քաղաքապետի աշխատանքը գնահատել են բավականին ցածր՝ 2.9 բալով: Իսկ ահա Մալաթիա Սեբաստիա և Դավթաշեն համայնքների ղեկավարները ստացել են 4-ական բալ:

Հարցումն անցկացրած կազմակերպության «ԷՄ-ՓԻ-ՋԻ» փոխտնօրեն Գայանե Դաջունցի խոսքով Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի աշխատանքը այս տարի ըստ հարցման մասնակիցների բավականին ցածր է գնահատվել :

Loading...