15:09   02-02-2021
Տեղանքը զենք է, ամեն զինվոր՝ գերագույն արժեք. սա պիտի լինի մեր բանակի մարտավարությունը. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Արցախյան առաջին պատերազմում, երբ ռազմակոչ
հնչեց մահապարտների գունդ ստեղծելու, 700 մարդուց ընտրվեց 375-ը. այդ օրերին Արցախի
կեսը թուրքի ձեռքում էր, հանձնվել էր Մարտակերտի շրջանի մեծ մասը, ամեն օր վտանգ կար,
որ թուրքերը կհասնեին Գանձասար, բայց մահապարտներին մարզվելու, պատրաստվելու ժամանակ
տվեցին, հրամանն էլ հստակ էր՝ մահապարտների կազմում պիտի լինեին միայն մարտական փորձառություն
անցածները: Մեր առաջին պատերազմում հաղթանակը նաև այս պատասխանատու մոտեցման շնորհիվ
էր: Գարեգին Նժդեհը հասկացել էր, որ մեր մեծագույն սխալներից է ռուսական բանակի գծային
մարտավարություն որդեգրելը, որը հատուկ է տափաստանային երկրի մարդաշատ բանակին: Մեր
բանակի մարտավարությունը պիտի համաձայնեցվի մեր լեռներին ու փոքրաթիվ բանակին. տեղանքը
զենք, ամեն զինվորը՝ գերագույն արժեք:

Loading...