17:59   02-02-2021
Արդյո՞ք ԽՍՀՄ վարչական սահմանները միջպետական են. պետք է որոշի Միջազգային դատարանը. «Մոդուս Վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Պատերազմից հետո հանրության տարբեր
խմբեր ամենից հաճախ կիրառում են սուվերենություն բառը՝ ակնարկելով ինքնիշխանությանը
սպառնացող հնարավոր վտանգները: Ներկա հանրապետության սուվերենության արմատները Առաջին
Հանրապետությունից են սկսվում՝ 1918 մայսի 28-ը հղում անելով: Մեկ այլ կարևոր ամսաթիվ
հաճախ մոռացվում է՝ 1920թ. Հունվարի 19-ը, երբ Փարիզի վեհաժողովը  ճանաչեց ՀՀ-ն որպես  ինքնիշխան՝ սուվերեն երկիր: Սուվերենության ճանաչումը
որոշակի տարածքում պետականության ճանաճումն է. բայց դա չի մանրամասնում հստակ սահմաններ,
հակառակ դեպքում փոխադարձաբար ճանաչված պետությունները չպետք է տարածքային վեճեր ունենային:
Միջազգային իրավունքում տարածքները որոշվում են փոխադարձ համաձայնությամբ. ակնհայտ
է, որ ՀՀ-Ադրբեջան սահմանները միջազգային իրավունքի այդ նորմով չեն որոշված: 

Loading...