11:47   03-02-2021
Մենք կարող ենք ստեղծել մրցունակ և հզոր տնտեսություն. «Թարմ ուղեղով»՝ Կարեն Ադոնցի հետ
Թողնել մեկնաբանություն

2020 թվականի ճգնաժամը խորանում է: Հետևանքները նկատելիորեն երևում են տնտեսության մեջ: Ի՞նչ պետք է անի կառավարությունը՝ ստեղծվածից հաղթած դուրս գալու համար: Տնտեսագետ Կարեն Ադոնցը կարծում է՝ պետք է վարել արդյունավետ քաղաքականություն, բայց այսօր, իշխանությունը որևէ հեռանկարային ծրագիր չի ներկայացնում՝ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար: Կառավարությունը պետք է իրականացնի խորքային ռեֆորմներ՝ հաշվարկելով սպառազինության, սոցիալական և մյուս բնագավառներում անհրաժեշտ ծախսերը: Տնտեսագետ նշում է՝ պետությունը ունի բոլոր միջոցները և հնարավորությունները՝ տնտեսական զարգացում ապահովելու համար: Հենց այդ հիմքի վրա էլ նա ներկայացրել է սեփական ծրագրիրը, որով առաջնային է Հայաստան-Սփյուռք կապի ստեղծումը: Տնտեսագետի պնդմամբ՝ ծրագիրը հնարավորություն կտա 5.5 տարում ՀՆԱ-ն 13 մլրդ դոլարից հասցնել 40 մլրդ դոլարի:

Loading...