17:23   04-02-2021
Գևորգն իր ամենագեղեցիկ բաճկոնը հագին մեկնեց Շուշի. ավելի գիտակցված մահ հնարավոր չէ պատկերացնել
Թողնել մեկնաբանություն

Փիլիսոփա, իրավագետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ Գևորգ
Արշակյանի անունը Մատաղիսում կիսասրբի պես էին տալիս. իր զինվորներին հավատարմության
երդում տված ավագ լեյտենանտը պատերազմի օրերին չէր կարող չվերադառնալ նրանց մոտ: Համալսարանական
ջոկատի հետ մեկնեց առաջնագիծ, ապա հերթափոխին Երևանում լսելով Շուշիին սպառնացող վտանգի
մասին, չսպասելով իր ջոկատի տղաներին, ամենագեղեցիկ բաճկոնը հագին մեկնեց Շուշի:
 Ավելի գիտակցված մահ հնարավոր չէ պատկերացնել:
Մատաղիսը թագավորություն հռչակած Գևորգ Արշակյանն իր 24 տարին, միավորված Հայաստանի
իր տեսիլքը նվիրեց Շուշիին: 

Loading...