11:31   05-02-2021
Մարդիկ փողոց դուրս չեն գալիս. 2018-ին վստահ էին, բայց սխալվեցին. «Թարմ ուղեղով»՝ Գեղամ Մանուկյանի հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը իր՝ ԱԺ շենքի մոտից բերման ենթարկրվելը համարում է անօրինական: Նշում է՝ Հայաստանի ոստիկանությունը այսօր ծառայում է ոչ թե երկրին, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Չկա իշխանություն-ընդդիմություն հարաբերություն: Սա ժողովրդի արժանապատվության հարցն է:
«Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է գործել ոչ միայն փողոցային պայքարով, այլ նաև իրավական դաշտում: Գեղամ Մանուկյանը նշում է, որ առաջիկայում ավելի մեծ ուժով և ավելի կտրուկ գործողություններ են նախատեսվում՝ մարզային հանդիպումներից մինչև խոշոր հավաքներ: Էական չէ, որ փողոցում մարդկանց թիվը քչացել է: Բողոքի ալիքը ամենուր է: Շատերը իրենց տներից, տաքսի վարելու ընթացքում և ամենուր:
Կա հիասթափություն փողոց դուրս գալու. Մարդիկ հիշում են 2018-ի ուրախ ու լի փողոցները, և որպես հետևանք այսօրը: չկա վստահություն:

Loading...