15:00   09-02-2021
ՄԵր օրերի «Ընկեր Փանջունի»-ն համառում է հեռանալ. մինչև վերջնական չկործանի Հայաստանը՝ չի գնա
Թողնել մեկնաբանություն

Մեր օրերի փանջունիները, եթե Երվանդ
Օտյանի ժամանակներում ծնվեին, անպայման կանմահանային մեծ երգիծաբանի թանաքով: Փանջունիները
մեր երկրում առաջնային դերեր են զբաղեցնում, որոշ փանջունիներ անգամ ունեն իրենց օգնական
փանջունիները, շղթան անվերջանալի է: Գլխավոր Փանջունին համառում է հեռանալ՝ կարծեք
խոստացել է՝ մինչև վերջնական չկործանի Հայաստանը չի գնա: «Հաղթությո՜ւն, հաղթությու՜ն։
Վերջապես մեր կորովի գաղափարային ազնիվ պայքարը անպայման տարավ հաղթանակը, անկեղծ հեղափոխական
սկզբունքը փրկվեցավ, թեև Ծապլվար կործանեցավ։ Ծապլվարի ավերակներուն վրա այժմ կը բարձրանա
մաքուր իտեալական պայքարի հոյակապ հաղթակամարը»։ Փանջունուն հաջողվեց հաղթանակել, ոչինչ
որ Արցախը կործանեց, ոչինչ որ շարունակում է կործանել Մայր Հայրենիքը: Այս հաղորդումը
թող դիտվի իբրև մահախոսական Ծապլվարի Հանրապետության, մախախոսական, որով կազդարարվի
Հոգևոր Հայաստանի ծնունդը: 

Loading...