18:12   09-02-2021
«Բրիթիշ Փեթրոլյում» -ի դերը մեր տարածաշրջանում չափազանցված է. «Մոդուս Վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Բրիտանիայի հակահայկական քաղաքականությունը
պատմական ակնարկներ ունի՝ պայմանավորված Մեծ խաղով՝ Բրիտանիա-Ռուսաստան երբեմնի մրցավազքով:
1907թ.-ին Սանկտ Պետերբերգում կնքվեց անգլո-ռուսական համաձայնագիր, որով կողմերը պայմանաորվեցին
ազդեցույթյունների գոտիների բաժանման հարցում: Բրիտանացիները ռուսներին զիջեցին Աիջին
Ասիան, ռուսները ճանաչեցին Հնդկաստանի նկատմամբ Բրիտանիայի իրավուքնները: Մինչև
1907թ.-ը Բրիտանիան պաշտպանում էր Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը,
հետևաբար վարում էր հակահայկական քաղաքականություն, Առաջին համաշխարհային պատերազմից
հետո՝ բանակցությունների շրջանում Բրիտանիան ամենապրոհայկական ուժն էր: Արցախյան երրորդ
պատերազմում Բրիտանիայի կեցվածքը զուսպ հակահայկական էր. առաջնայինը նավթամուղի-գազամուղի
անվտանգությունն էր: 

Loading...