17:27   15-02-2021
Ալիևը հայտարարել է Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մեկնարկի մասին
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ֆիզուլիի շրջանում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:  Նոր երկաթուղային գծի երկարությունը կկազմի 100 կմ:

Ալիևը նշել է, թե երկաթուղին մեծ դեր է խաղալու Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի ուղղակի երկաթուղային հաղորդակցության գործում:

Loading...