11:49   16-02-2021
ԱԹՍ-ների նախագծումից մինչև կառավարում. "Արմաթը" վեր է սլանում. «Թարմ ուղեղով»՝ Րաֆֆի Քասարջյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի ամբողջ տարածքում այս պահին գործում է 566 Արմաթ ինժեներական լաբորատորիաներ՝ շուրջ 1200 շրջանավարտով: Ծրագրի երեք հիմնական ճյուղերը՝ եռաչափ մոդելավորումը, ռոբոտաշինությունը և ծրագրավորումը շարունակում են գործել ինչպես նախկինում: Անգամ Կորոնավիրուսի ժամանակ ծրագիրը դադար չի առել, իրականացվել է հեռավար եղանակով: Արմաթի նոր ճյուղը՝ այս տարի գործարկված արմատ օդում ծրագրի հիմնական նպատակը ԱԹՍ-ների վերաբեյալ գիտելիքների փոխանցումն է՝ նախագծումից մինչև կառավարում:
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը նշում է, որ լաբարատորիա հաճախողների 84 տոկոսը ընդունվում է բուհ, 88 տոկոսը՝ բնագիտական ուղղությամբ: Կարևոր է, որ լաբորատորիաները կենտրոնացված չեն մեծ քաղաքներում: Մասնաճյուղերը ցրված են երկրի ամբողջ տարածքոով, այդ թվում Արցախում և Ջավախքում:
Արմաթը նախատեսված է 8-18, արմատ օդումը, արդեն 15-18 տարեկանների համար: Վերջինը ունի արդեն 8-10 լարբոր., նախատեսում է բացել մոտ 60 կենտրոն, որոնցից յուրաքանչյուրը կունենա 7 ԱԹՍ՝ աշխատանքները իրականացնելու համար:
Րաֆֆի Քասարջյանը կարևորում է Գիտություն դերը՝ դիտարկելով այն որպես մեկ առանձին ճյուղ, հաշվի առնելով դրա կարևորությունը բոլոր մյուս ոլորտների համար: Նշում է՝ եթե գիության մեջ աշխատող յուրաքանչյուր անհատ գիտակցի իր գործի կարևորությունը, ապագայի համար դրա դերը, կաշխատի ավելի մեծ թափով և կընկալի այն ավելին, քան որպես զբաղմունք:

Loading...