12:30   17-02-2021
Վրաստանը կարող է դադարել լինել տարածաշրջանային հաբ. «Թարմ ուղեղով»՝ Ջոնի Մելիքյանի հետ
Թողնել մեկնաբանություն

ԽՍՀՄ տարիներին գործող Մեղրիով անցնող երկաթգիծը իրականացրել է
Հարավային Կովկասի բեռնափոխադրումների 80%֊ը։ Սակայան, ըստ Հունվարի 11֊ին Մոսկվայում
ստորագրված համաձայնագրի ՝ տարածաշրջանային ապաշրջափակումը, երկաթուղու գործարկումը
կտարբերվի իր նշանակությամբ. Նախկինում տնտեսության կառուցվածքը այլ էր՝ չկար մրցակցություն,
չկար շուկայական գին։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի պարզաբանմամբ, եթե Հայաատանը
ունենա այլընտրանքային ճանապարհ դեպի Ռուսաստան, միևնույն է Վրացական ճանապարհը չի
կորցնի իր նշանակությունը: Այն բեռները, որոնք պետք է անցնեին Լարսով, չեն փոխի իրեց
ուղղությունը:

Թուրքական մոտ 14 մլն դոլար աջակցությունը, որը կտրամադրվի Վրաստանին,
Մառնեուլի ռազմական օդանավակայանը վերանորոգելու համար, Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում։
Ջոնի Մելիքյանը նշում է՝ կլուծվեն հիմնականում ներքին հարդարանքի հարցերը։







Այնուամենայնիվ, Կովկասում Վրաստանը կորցնում է մոնոպոլ դիրքը և
Ադրբեջանի ճնշումը շարունակում է մեծանալ, հատկապես չեզոք գոտում գտնվող Դավիթ Գարեջի
վանական համալիրի հարցում։ տրածաշրջանում իր դիրքը չկորցնելու համար, փորձագետի կարծիքով,
Վրաստանը պիտի Հայաստանի հետ ունենա հնարավորին դաշնակցային հարաբերություններ:

Loading...