18:47   17-02-2021
Արցախի ազատագրումը կսկսվի Ազգային դպրոցից
Թողնել մեկնաբանություն

«Հայ Ասպետ»-ը հասցրել էր կռվի նետվող
քաջորդիներ դաստիարակել, բայց չհասցրեց  այդ
կռվի առաջնորդողներին պատրաստել: Մեր հաջորդ պայքարում զնվորից հրամանատար հայ ասպետներ
են լինելու, բայց նրանք նախ պատերազմ թույլ չեն տալու,իրենց կրթությամբ, պետություն կառավարելու
հմտություններով, դիվանագիտությամբ կվերադարձնեն մեզնից գողացվածը: Ազգային կրթությամբ,
ազգային դպրոցից կսկսվի Արցախի ազատագրումը: Արցախը չէ մեր որդիների կորստի պատճառը,
մեղավորը, Արցախը՝ հայրենիքը պաշտպանելը, նրանց
գերնպատակն էր: Որդիներ կորցրած ծնողներս չպետք է հրաժարվենք մեր զավակների երազանքից. հենց  այս նպատակի համար պիտի վերագտնենք մեր ապրելու իմաստը: 

Loading...