12:23   18-02-2021
Էվակուացիոն ելքերը պետք է լինեն բաց, սակայն շատ դպրոցներում դրանք փակ են. «Թարմ ուղեղով»` Սոս Մարգարյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը համարվում է սեյսմակայուն գոտի, որտեղ տարվա ընթացքում միջինում կարող է գրանցվել 100֊200 երկրաշարժ։ Սակայն զգացվում և հայտարարվում է դրանց շատ քիչ տոկոսը։
Իսկ արդեն տարածաշրջանում, տարվա ընթացքում երկրաշարժերի թիվը կարող է գերազանցել 1500-ը:
ՍՊՏԾ ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը նշում է՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Երևանում վերջին օրերին գրանցվածը չէր, մինչ այդ Մարտունիում մեկ անգամ գրանցվել է երկրաշարժ ավելի ուժեղ:
Մասնագետը նշում է, որ տարեկան 50000 բնակչի հետ տարվում է աշխատանք։ Դասապրոցեսների Հիմնական թիրախում դպրոցականներն են։ Սակայն այս երկրաշարժը ևս մեկ անգամ փաստեց՝ այս թիվը պետք է մեծացնել։
Վերջին երկրաշարժի ժամանակ դպրոցներում աշակերտների շրջանում զգոնությունը ավելի բարձր է եղել, քան նախկինում։ Կարևոր է այն, որ ուսուցումը մշտապես ուղեկցվել է տարհանում վարժանքով։ Մարգարյանը շեշտում ՝ Իրազեկության աստիճանը պետք է լինի ավելի բարձր, քան այսօր կա։
Սոս Մարգարյանի խոսքով՝ Երկրաշարժից հետո նշվել էր նախատեսվող հետցնցումների մասին և զգուշացվել՝ խուճապի կարիք չկա։


Loading...