12:02   19-02-2021
Պատերազմի հետևանքները ամբողջապես գնահատված չեն. ի՞նչ է սպասվում տնտեսությանը. «Թարմ ուղեղով»` Տիգրան Ջրբաշյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը գրեթե միշտ ունեցել է գումար ներգրավելու արդյունավետ տարբերակներ,
սակայն պարտատոմսերի դեպքում հարցը այլ է։ Այս շուկան կարևոր է այնքանով, որ այստեղ երկիրը ձեռք է բերում որոշակի ստատուս, որոշակի ուղեցույց մասնավոր ներդրողների համար։
Իսկ մյուս խողովակները իրենց հետ կից ունեցել
են նաև երկրից պահանջներ: Եվրոպարտատոմսերի
դեպքում գործում է ազատ տնօրինման սկզբունքը։ Դրանց կիրառումը չի սահմանում պահանջներ՝ ինչ  ուղղությամբ և ինչպես պետք է երկիրը դա ծախսի, բայց,
հակառակ դրան, երկրի քայլերը արտահայտվում են շուկայի տոկոսադրույքի մեջ:

 Շուկայում այս տոմսի տոկոսը կախված է այն հանգամանքից՝
երկիրը ինչպես կտնօրինի դա, ճիշտ և սխալ քայլերի դեպքում սահմանվում է տոկոսային փոփոխություն։

Պարտատոմսերը թողարկոումը
իրականացվում է եվրոյով, դոլարով, չինական յուանով և ռոբլով նոմինացված:

Վարչապետը պարտատոմսերի
թողարկումը բնորոշել էր աննախադեպ: Ըստ տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի՝ աբսոլյուտ տարբերակով
Հայաստանի պատմության մեջ սա լավագույն թողարկումն է, իսկ տոկոսադրույքը՝ ամենացածրը:
Այնուամենայնիվ պարտոմսերի որակական աստիճանը տարբեր է՝ կախված երկրի ռիսկային իրավիճակից։
Հաշվի է առնվում ոչ միայն երկրի, այլ նաև տարածաշրջանին սպառնացող վտանգները:









Հակառակ տարածված կարծիքին,
թե սա նոր պարտք է նոր խնդիրները լուծելու համար, տնտեսագետը նշում է՝ բյուջեն կփոխվի
և դրա հիման վրա նոր հեռանկարներ կբացվեն։

Loading...