12:00   22-02-2021
Հայ ժողովուրդը պարտվել էր դեռ պատերազմից առաջ. «Թարմ ուղեղով»` Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ու՞մ հայրենիքն է Աղդամը, եթե 25֊ամյա բանակցային գործընթացը, դրանից բխող փաստաթղթերն ու սկզբունքները առիթ են տալիս մտածելու՝ Հայաստանի որևէ իշխանություն չի ունեցել և չունի զգացմունքյաին կապվածություն ազատագրված տարածքների հետ։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշում է՝ մենք ունեցել ենք և ունենալու ենք ղեկավարներ, որ կպայքարեն Աղդամի համար:
Ներկայի իշխանությունները ընդունելի չեն ո՛չ Հայաստանի ներսում, ո՛չ էլ երկրից դուրս: Նրանք պետք է հեռանան. կան պայքարողներ, որոնք ժողովրդի համար ընկալելի տրամաբանությամբ կգործեն հանուն պետության շահի:
Հստակ է եղել՝ եթե երկիրը վնասելու համար որևէ իշխանություն ստորագրի պայմանագիր, ժողովուրդը կոչնչացնի և՛ այդ ղեկավարությանը, և՛ նրան շրջապատող ամեն ինչ: Փաստ է, որ դա չեղավ:
Քաղաքագետի խոսքով՝ չեղավ, որովհետև չկար այդ պահանջը:
Երկրում բարձր աղմուկը կորցրեց մեր ուղենիշը: Մենք կենտրոնացանք այն ամենի վրա, ինչը հեռու հայկականից ու չէր ներկայացնում արժեք:

Loading...