15:44   21-02-2021
Իրանի ԶՈՒ ՀՕՊ-ը ներկայացրել է տեղական արտադրության «Բահման» ռադիոլոկացիոն համակարգը
Թողնել մեկնաբանություն

Իրանի ԶՈՒ հակաօդային պաշտպանությունը ներկայացրել է տեղական արտադրության երկու ձեռքբերում՝ «Բահման» ռադիոլոկացիոն համակարգը եւ «Նեջատ» շարժական վիրահատարանը, հաղորդում է Mehr-ը:

Նախագծերի բացման արարողությանը շաբաթ օրը մասնակցել են Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիրեզա Սաբահիֆարդը եւ գիտության ու տեխնոլոգիայի ղեկավար Սորենա Սատտարին:

«Այսօր ներկայացված նախագծերից մեկը «Բահման» ռադարային համակարգն է, որն իր նմանը չունի աշխարհում ոչ մի տեղ: «Բահման» ռադարային համակարգի բնութագրերից մեկն այն է, որ այն պասիվ է եւ ունակ է հայտնաբերել ու նույնականացնել բոլոր սովորական ինքնաթիռները եւ անօդաչու թռչող սարքերը՝ շատ փոքր ուղղահայաց հատումներով»,- ասել է նա:

Խոսելով շարժական վիրահատարանի մասին՝ նա նշել է․ «Հաջորդ նախագիծը շարժական վիրահատարանն է, որը ինքնուրույն շարժվում է բոլոր մարտադաշտերով եւ կրիտիկական իրավիճակներում, ինչպիսիք են ջրհեղեղներն ու երկրաշարժերը, ինքնաբերաբար կատարում է իր առաքելությունը»:

Loading...