17:13   21-02-2021
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն անվանել է ՄԱԳԱՏԷ-ի հետ քննարկումներն արդյունավետ
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Վենե Ղասեմ Ղարիբ Աբադին Twitter-ում գրառում է կատարել, որում անվանել է ՄԱԳԱՏԷ-ի հետ անցկացրած բանակցություններն արդյունավետ:

«Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն անցկացրել են արդյունավետ քննարկումներ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, որոնց արդյունքներն կհրապարակվեն այսօր երեկոյան»,-գրել է նա:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գործադիր տնօրեն Գրոսին այցելել էր Իրան երկուստեք ընդունելի որոշում կայացնելու համար, որը թույլ կտա Գործակալությանը շարունակել աշխատանքը երկրում:

«Գործադիր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին տեղեկացրել է անդամ պետություններին վերջին նորությունների մասին՝ կապված Իրանում Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին համապատասխան Իրանում ՄԱԳԱՏԷ-ի մոնիթորինգի եւ ստուգումների հետ: Գրոսին առաջարկել է ժամանել Իրան երկուստեք ընդունելի որոշում կայացնելու համար, որը թույլ կտա Գործակալությանը շարունակել կարեւոր աշխատանքը երկրում ստուգումների ուղղությամբ: Գործադիր տնօրենը շարունակում է Իրանի հետ խորհրդակցությունները»,-հայտնել է Mehr գործակալությունը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...