12:53   22-02-2021
Թբիլիսիում, Բաթումիում և Քութաիսիում բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ
Թողնել մեկնաբանություն

Ավտոմոբիլային վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Վրաստանի խոշոր քաղաքներում բողոքի ավտովազք է կազմակերպվել, որին մասնակցել են նաև տաքսու և միկրոավտոբուսների վարորդները: Նրանք նշել են, որ վերջին 3-4 շաբաթվա ընթացքում բենզինի գինն աճել է միջինը 40 թեթրիով՝ լրջորեն ազդելով նրանց վաստակի վրա:

Քութաիսիում բողոքի ակցիային են միացել տեղի ընդդիմադիր քաղաքական գործիչները և ակտիվիստները: «Վառելիքի գները կտրուկ աճել են: Նման պայմաններում միկրոավտոբուսների և տաքսիների աշխատանքն անհնար է: Ստիպված մենք նույնպես պետք է բարձրացնենք ուղեվարձը: Իսկ դա իմաստ ունի՞: Քաղաքացիները թանկացման պատճառով չեն կարողանա օգտվել մեր տրանսպորտից»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Թբիլիսիում ակցիային են միացել «Սոցիալական պայթյուն» շարժման ներկայացուցիչները՝ պահանջելով վերացնել Վրաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումները:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...