16:24   23-02-2021
Մետաքսի ճանապարհի «թուրքականացում». Ադրբեջանը և Թուրքիան դրան են ձգտում. «Մոդուս Վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը համաշխարհային հիմնական «արտադրամասն»
է. տնտեսական հզոր երկիրն, այո, քաղաքական և ռազմական հավակնություններ կարող է թույլ
տալ. Հայաստանը պետք է շատ հաշվարկված և կառուցողական հարաբերություններ վարի Չինաստանի
հետ. սխալվելը ռազմավարական հետևանքներ կարող է ունենալ: Չինաստանի խնդիրն է՝ որքան
շատ ու բազմազան ճանապարհներ դեպի հիմնական սպառման շուկա՝ Եվրոպա, այնքան լավ: Այդ
ճանապարհներից մեկն անցնում է Ադրբեջա-Վրաստան-Թուրքիայով, բայց որպես այլընտրանք կարղ
է լինել նաև՝ Իրան-Հայաստան-Վրաստան-ը: Պատերազմով և իշխանությունների ապիկար քաղաքականությամբ
Հայաստանի՝ որպես տարանցիկ երկիր դերը խիստ նվազել է. եթե մինչև պատերազմը Ռուսատան
գնացող իրանական բեռնատարների 20 տոկոսն անցում էր Հայաստանում, ապա հիմա թիվը զգալի նվազել է: 

Loading...