17:56   23-02-2021
Զարիֆը հայտարարել Է, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համաձայնագրում կասկածելի ոչ մի բան չկա
Թողնել մեկնաբանություն

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եւ Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) միջեւ փետրվարի 21-ին կնքված համաձայնագիրը հաջողություն Է, եւ, հակառակ Մեջլիսի (երկրի խորհրդարանի) պատգամավորների քննադատությանը, դրանում կասկածելի ոչ մի բան չկա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարարության ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆը:

«Եթե կարդանք (համաձայնագրի) հավելվածը, ապա (հասկանալի Է դառնում), որ դրանում կասկածելի ոչ մի բան չկա»,- մեջբերում Է նախարարի խոսքը Tasnim գործակալությունը: Դիվանագետի խոսքով՝ «եթե Մեջլիսի ընկերներն ուսումնասիրեին Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հաձնարարականները, ապա նրանց անհարկի պահվածքը տեղ չԷր գտնի խորհրդարանում»: «Այն, ինչի շուրջը համաձայնության Է եկել (ԻԱԷԿ-ի ղեկավար) Ալի Աքբար Սալեհին, հաջողություն Է»,- հավելել Է նա: Փետրվարի 22-ին Մեջլիսի ազգային անվտանգության հարցերի կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զոննուրը հայտարարել Է, թե ՄԱԳԱՏԷ-ի եւ ԻԱԷԿ-ի միջեւ փետրվարի 21-ին կնքված համաձայնագիրը հակասում Է միջուկային գործաքի մասին ընդունված օրենքին:

Loading...