19:04   23-02-2021
Կգա օրը՝ հայոց Շուշիում նյուրեմբերգյան դատավարության ականատեսը կլինենք. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

1988թ. փետրվարի 20-ը հայոց նորագույն
պատմության կարևորագույն օրերից է. սկիզբը տրվեց Արցախյան շարժման. այդպիսով պատմական
արդարության ու վերազարթոնքի կոչնակը հնչեց: Արցախը Մայր հայրենիքին վերամիավորելու
պայքարի առաջամարտիկներից էին Իգոր Մուրադյանը, Արթուր Մկրտչյանը, Լեոնիդ Ազգալդյանը:
Վերջին երկուսի անժամանակ մահը չար նախանշան էր՝ հանուն Արցախի, հայրենիքի պայքարին
կյանք տված հերոսների գործն ինչ-որ կետում փակուղում է հայտնվելու: Փակուղի էր արցախյան
առաջին պատերազմի մեր հաղթանակից հետո բանակցությունների տապալումը. չթաստագրվեց, չնյութականացավ
հերոսական հաղթանակը: Փակուղի և ողբերգություն էր վերջին պատերազմը, որով մսխվեց մի
ամբողջ սերնդի նվիրում ու հաղթանակ: Պայքարը չի ավարտվել. Արցախի հարցը լուծվելու է
Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորմամբ: Նախ պետք է ինքնամաքրվենք. Պիտի գա օրը, որ
հայոց պատմական բերդաքաղաքում՝ Շուշիում, նյուրեմբերգյան դատավարություն տեղի ունենա:
Կարժանանաք այդ օրվան, եթե այսուհետ իմաստավորենք մեր կյանքի ամեն օրը` պետություն
վերակառուցելով: 

Loading...