11:14   24-02-2021
Հայաստանի ներքաղաքական աղճատումը վնասում է գիտության զարգացմանը. «Թարմ ուղեղով»` Վահրամ Այվազյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Պատերազմից հետո, մեր երկրում ակտիվ քննարկում են, որ բյուջեից 4% պետք է հատկացնել գիտության զարգացմանը: Կրթության փորձագետ Վահրամ Այվազյանը, սակայն, կարծում է, որ առանց հստակ ռազմավարության մենք այդ գումարներն էլ քամուն կտանք:
Հայաստանը շահող է դուրս եկել մի հարցում. Միջոցներ անհրաժեշտ չեն գիտնականներ պատրաստելու համար։ Թե’ երկրի ներսում, թե’ Սփյուռքում հայ մասնագետները <<թաքնված>> տաղանդներ են։ Մեզ պետք է վերաձևակերպել Հայաստան-Սփյուռք կապը։ Առաջնային կարևորել դրսի հայրենակիցների գիտական ներուժը, ոչ ֆինանսերը: Այսօր դա չի գնահատվում, հակառակը՝ այդ կապը ավելի է թուլանում։ Պետք է գիտակցել, որ եթե Մոնրեալից մինչև Բուենոս Այրես գիտական մտքի միավորում լինի, կստացվի այնպիսի արդյունք, որը կխափանի թշնամու գործողությունները:


Loading...