18:00   24-02-2021
Թուրքիան Վրաստանի հետ կապված ծրագրեր ունի. կույր է պետք լինել դա չտեսնելու համար. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Վրացիներն օրվա թելադրանքով են իրենց
քաղաքականությունը մշակում. իրենց թվում է՝ եթե թուրքերը հայերով են զբաղված, իրենց
հանգիստ կթողնեն: 100 տարի առաջ այդպես էին մտածում նաև հույները. թուրքերի խնդիրը
հայերի հետ է. մեզ հանգիստ կթողնեն: Հայերից ազատվելուց հետո Թուրքիան անցավ հույներին:
Այդպես լինելու է նաև հիմա՝ վրացիների դեպքում: Թուրքիան փափուկ ուժի քաղաքանությամբ
է նվաճում Վրաստանը: Այստեղ օտարերկրյա ամենամեծ ներդրումները թուրքական կապիտալով
են. Թբիլիսին, Բաթումն արդեն թուրքականացվել են: Երեք տասնամյակ Վրաստանը որպես տարանցիկ
երկիր կախման մեջ էր պահում տարածաշրջանի երկրներին. պատերազմից հետո կոմունիկացիաների
ապաշրջափակման օրակարգը սպառնալիք է  նաև Վրաստանի
համար, ավելին՝ այդ օրակարգի առաջին թիրախն է Վրաստանը: 

Loading...