11:56   25-02-2021
Ֆիլմից դեպի իրականություն. երեխաները ստեղծում են սեփական ԱԹՍ-ները. «Թարմ ուղեղով»` Խաչատուր Թադևոսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ապրիլյան քառօրյա պատերազմից մինչև Արցախյան երկրորդ պատերազմ չդադարեց Գյումրիում գործող ավիամոդելային խմբակը։ Հիմա, երբ գիտության դերը ավելի է արժևորվել, աշխատանքները մեծ ալիքով են ընթացում։
20 հոգանոց թիմից ստեղծվեց մի մեծ կրթօջաղ, որը արդեն մասնաճյուղեր ունի Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Վանաձորից մինչև Երևան։ Խմբակի հիմնադիր Խաչատուր Թադևոսյանը նշում է՝ եթե պատերազմը չթելադրեր իր կանոնները, այժմ նոր խմբակ կունենայինք նաև Հադրութ քաղաքում։ Այդ ծրագիրը կար դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին։
5 տարի սեփական միջոցներով գոյատևող խմբակը ի սկզբանե կարևորել է ինժեներական կրթվածությամբ հասարկության ձևավորումը և շեշտը դրվել է հատկապես 6-2 տարեկանների վրա։

Loading...