12:53   26-02-2021
Կանցնեն արդյոք դպրոցները 5-օրյա ռեժիմի. Հայաստանում սահմանափակումների մեղմացման հարց այս պահին չի քննարկվում
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մեղմացման հարց այս պահին չի քննարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:

«Այս պահին սահմանափակումների մեղմացման հարց չի քննարկվում, քանի որ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ»,- ասաց Խաչատրյանը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հարց էր ուղղել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ փորձելով հասկանալ՝ ճի՞շտ են մարտի 1-ից Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ 5-օրյա ռեժիմի վերադառնալու մասին լուրերը:

Loading...