17:18   26-02-2021
Ազդարարվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող երկու ծրագրերի ավարտը
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքային այցով փետրվարի 26-ին Գյումրիում էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այցի շրջանակում դեսպանը նախ հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, այնուհետև «Հայկական Կարիտասի»ՙ տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում դեսպանը մասնակցեց «Գյումրիի եւ Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգման աշխատանքներ» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։ Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ` Մարդկային Անվտանգության «Grassroots»դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակում, ծրագիրը  համաֆինանսավորվել է «Կարիտաս Ավստրիայի» կողմից: 2019 թվականի մարտի 1-ին մեկնարկած  ծրագրի նպատակն է բարելավել Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների շենքային պայմանները, ինչպես նաև բարձրացնել կենտրոններում մատուցվող առողջապահական ծառայությունների որակը:

 Ծրագրի շրջանակում ՀՀ Ճապոնիայի դեսպանատան և «Կարիտաս Ավստրիայի» աջակցությամբ ամբողջովին փոխվել է Գյումրիի ցերեկային խնամքի կենտրոնի կտուրը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում: Հաջորդ հիմնական գործողությունը վերոնշյալ կենտրոններում ծերունաբանական և առողջապահական գույքի և աքսեսուարների ձեռք բերումն է՝ շահառուներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակը բարելավելու նպատակով: Ծրագրի ներդրումը. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն՝ 21 634 ԱՄՆ դոլար,  «Կարիտաս Ավստրիա»՝  3 953 եվրո: Ներկա պահին երկու կենտրոններ այցելում են ընդհանուր թվով 100 տարեց։  

Loading...