11:21   27-02-2021
ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում
Թողնել մեկնաբանություն

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու կողմերին զսպվածության կոչ է արել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրոպայի խորհրդի կայքը, Բուրիչը նշել է, որ ուշադիր հետևում է Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և հանդարտության, զսպվածության և պատասխանատվության կոչ է անում։

«Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների սեղանի շուրջ և ժողովրդավարության ու օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան»,- ասված է Բուրիչի հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում օգնություն ցուցաբերելու համար Եվրոպայի խորհուրդը մնում է Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության տրամադրության տակ:

Loading...