12:50   27-02-2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Բայդենի՝ 1,9 տրլն արժողությամբ օգնության ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 1,9 տրիլիոն դոլարի օգնության ծրագիրը, որը վերաբերում է Covid-19-ին, անցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Ծրագիրն ուղղված է COVID-19 համաճարակի մարդկային և տնտեսական վնասների լուծմանը: Հաջորդ քայլով այն կներկայացվի Սենատի քննարկմանը:

Loading...