13:18   27-02-2021
Ֆիլիպինները երկարաձգում է Covid-19-ի սահմանափակումները մայրաքաղաք Մանիլայում
Թողնել մեկնաբանություն

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մինչև մարտի վերջ երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված մասնակի սահմանափակումները մայրաքաղաք Մանիլայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Ֆիլիպինները սպասում է պատվաստանյութի ժամանմանը:

Երկար ժամանակ Հարավարևելյան Ասիայում վիրուսի դեպքերի և մահացությունների երկրորդ ամենաբարձր ցուցանիշն ունեցել է Ֆիլիպինները: Դրանով պայմանավորված՝ երկար և խիստ սահմանափակումներ են գործել Մանիլայում և նահանգներում ՝ հարվածելով տնտեսությանը, որը Ասիայում ամենաարագ զարգացողներից մեկն էր համաճարակից առաջ: Մասնակի սահմանափակումներ են գործում նաև հարավային Դավաո քաղաքում և հյուսիսային Բագուիոյում:

Loading...