13:37   27-02-2021
ՆԱՏՕ-ում բարձր են գնահատել ռուսական «Պանցիր» զենիթային համալիրները
Թողնել մեկնաբանություն

Ռուսական «Պանցիր-Ս» զենիթային հրթիռա-թնդանոթային համալիրները (ԶՀԹՀ) ռազմական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի կատարյալ միջոց են, ՆԱՏՕ-ն ստիպված է իր գործողությունները սկսելուց առաջ առաջնահերթ կարգով վերացնել այդպիսի սպառնալիքները, նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի Օդուժի առաջավոր փորձի միացյալ կենտրոնի հաշվետվության մեջ, որը ղեկավարում է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈՒ հրամանատար Ջեֆրի Լի Հարիգյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթղթում նշվում է, որ «Պանցիր-Ս» ԶՀԹՀ-ն նախապես մշակվել էր հակառակորդի օդանավերից եւ ուղղաթիռներից կետային օբյեկտիվ պաշտպանության համար, ինչպես նաեւ բարձրճշգրտության զենքի հարվածներից (հատկապես փոքր եւ ծայրահեղ փոքր բարձրություններում կիրառվող օդային հարձակման միջոցներից) ՀՕՊ հեռավար համակարգերի պաշտպանության համար:

«Այս բնութագրերի հաշվին «Պանցիր-Ս1»-ը կատարելապես համապատասխանում է փոքր եւ տակտիկական ռազմական անօդաչուների ամբողջ դիապազոնի դեմ պայքարի համար, ինչպես նաեւ թույլ է տալիս վերացնել ՀՕՊ կանոնավոր զորամասերում գոյություն ունեցող բացը խոշորածավալ ԱԹՍ-ներին հակազդելու հատուկ համակարգերի եւ մինի դրոնների հակազդման համալիրների միջեւ»,- նշված է հայտարարության մեջ:

Ընդ որում՝ հստակեցվում է, որ ՀՕՊ կանոնավոր զորամասերն իրենք սովորաբար ուղղված են թռիչքի մեծ տեւողությամբ միջին բարձրությամբ եւ բարձր թռչող անօդաչուների խոցմանը:

Գրում է News.am -ը:


Loading...