13:49   27-02-2021
Եվրահանձնաժողովը չի կարող արգելել մասնավոր ընկերություններին ներդրումներ կատարել «Հյուսիսային հոսք-2»-ում. Բորել
Թողնել մեկնաբանություն

«Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը քաղաքական բաղադրիչ ունի, այն չի նպաստում Եվրոպայի էներգաանվտանգությանը, սակայն Եվրահանձնաժողովը չի կարող արգելել մասնավոր ընկերություններին դրա մեջ ներդրումներ կատարել, հայտարարել է ԵՄ արտասահմանյան գործերի եւ անվտանգության քաղաքականության  բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Եվրահանձնաժողովը, որի փոխնախագահն եմ, բամիցս եւ հստակ նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը չի նպաստում ո՛չ Եվրոպայի էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը, ո՛չ ԵՄ-ի էներգաանկախությանը: Բայց ԵՀ-ն չի կարող մասնավոր ընկերություններին հետ պահել արդյունաբերական նախագծում ներդրումներ կատարելուց»,- ասել է Բորելը Spiegel շաբաթաթերթի հետ հարցազրույցում:

Նա հավելել է, որ համաձայն չէ Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը, որը «Հյուսիսային հոսք-2»-ը դիտարկում է որպես զուտ տնտեսական նախագիծ՝ նշելով, որ «այդպիսի ծավալի նախագծերի շարքում չկան զուտ տնտեսականներ, դրանք միշտ աշխարհաքաղաքական բաղադրիչ ունեն»:

Գրում է News.am -ը:


Loading...