13:56   27-02-2021
Չեխիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով կսահմանափակեն քաղաքացիների տեղաշարժը
Թողնել մեկնաբանություն

Չեխիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված մարտի 1-ից ժամանակավոր կսահմանափակվի բնակչության տեղաշարժը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք որոշել ենք երկուշաբթի օրվանից սկսած երեք շաբաթ արգելել մեր քաղաքացիներին լքել այն շրջանները, որտեղ բնակվում են: Բացառությունները հնարավոր են միայն աշխատանքի գնալու, մտերիմներին օգնություն ցուցաբերելու, պետական հաստատություններ ու բժշկի այցելելու դեպքերում»,- հայտարարել է Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը:

Բնակության շրջանը լքելու դեպքում քաղաքացիները պետք է ունենան հիմնավորող համապատասխան փաստաթուղթ:

Loading...