14:56   27-02-2021
Հնդկաստանը երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը երկարաձգել է  համավարակով պայմանավորված սահմանափակումները, որոնք կգործեն մինչև մարտի վերջ:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Չնայած COVID-19-ի նոր դեպքերի թիվը նկատելի կրճատվել է, անհրաժեշտ է շարունակել հետևել իրադրությանը, զգույշ լինել՝ համավարակը լիարժեք հաղթահարելու համար: Նահանգներին ևս խորհուրդ է տրվել արագացնել թիրախային խմբի պատվաստումը: Այդպես հնարավոր կլինի վարակի տարածման շղթան կտրել և հաղթահարել համավարակը»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Loading...