21:39   01-03-2021
Նախատեսվում է կենսաթոշակի հետ հավելումների տրամադրում՝ 90 և բարձր տարիքի կենսաթոշակառուներին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագծով նախատեսվում է կենսաթոշակի հետ հավելումների տրամադրում՝ 90 տարեկան և բարձր տարիքի կենսաթոշակառուներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հաշվետվությունում՝ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Թոշակներին և նպաստների առնչությամբ նշվում է.

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և շրջանառում․նախատեսվում է կենսաթոշակի հետ հավելումների տրամադրում՝ 90 տարեկան և բարձր տարիքի կենսաթոշակառուներին

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և շրջանառում, որով հաշմանդամ երեխայի մինչև 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածի ամբողջական հաշվառում՝ որպես ծնողի աշխատանքային ստաժ

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և շրջանառում, որով ամեն տարի բանկ այցելելու պահանջը կհանվի 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և 90 տարեկանից բարձր կենսաթոշակառուների համար

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու կարգի լրամշակում․պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկից ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջի հանում

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու ընթացակարգերի պարզեցում․նպաստի նշանակում ծնողի դիմումի հիման վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու

Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում անկանխիկ եղանակով կենսաթոշակի և նպաստի վճարում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անձն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունի, կամ լրացել է նրա 75 տարին

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․հունիսի 10-ը ներդրված ավանդների փոխհատուցում՝ մինչև 1938 թ․դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին:

Loading...