17:21   02-03-2021
Վարչապետը պետք է հեռանա, բանակը շտապ բարեփոխվի. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Բանակի շտաբի երկրորդ դեմքին ուղղակի
աշխատանքից ազատելն անմտություն էր, ապիկար կառավարության հոգևարքի ցուցիչը: Բանակն
ինքնին հզոր կառույց է և բանակի հետ նման փոխհարաբերություններ ստեղծելն արդեն հարված
է պետականությանը: Եթե անգամ շտաբի գործողությունները կաշկանդված էին կառավարության
կողմից, դրա մասին ավելի վաղ էր պետք բարձրաձայնել: Խոր ճգնաժամը հաղթահարելու համար
մեզ նոր իրականություն ու նոր ուժ է պետք, որ ոչ միայն չի հաշտվի եղածին, այլ նաև կհրաժարվի
նոյեմբերի 10-ի պայմանագրից: 

Loading...