20:27   03-03-2021
Միջուկային ծրագրի գործարքը կարգախոսներով պահպանել հնարավոր չէ, պետք է գործել. Ռոհանի
Թողնել մեկնաբանություն

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը սպասում է ՀԳՀԾ-ի կապակցությամբ գործնական քայլերի: «ՀԳՀԾ-ն կարգախոսներով պահպանել հնարավոր չէ»,- ասել է նա: 
 
Կառավարության նիստում Ռոհանին նշել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը խոստովանել է նախկինի քաղաքականության անարդյունավետությունը: «Իրանի ամենակարևոր սկզբունքը պատժամիջոցների վերացումն է և իրանցիների իրավունքների իրացումը, սակայն ԱՄՆ կառավարության կողմից դեռևս որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվել այս ուղղությամբ»,- հայտարարել է ԻԻՀ նախագահը:
 
Ռոհանին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները, Իրանն անմիջապես կվերադառնա բոլոր պարտավորությունների կատարմանը. «ԱՄՆ-ը և Եվրոպան հայտարարում են, թե ցանկանում են վերադառնալ ՀԳՀԾ, սակայն միայն կարգախոսը բավարար չէ, նրանք պետք է գործեն»:
 
Ռոհանին ԱՄՆ նախկին  նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Իսրայելի ազդեցության տակ ընկնելու համար:

Loading...