20:42   03-03-2021
Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ  հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ և տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտները տարբեր երկրներից:

Մանրամասն նկարագրված են նաև հիմնական պահանջները, քայլերի հերթականությամբ ներկայացված են ներմուծման ընթացակարգերը, արտաքին շուկաների ներմուծման հնարավոր այլընտրանքները, լոգիստիկան, տրանսպորտային ծախսերը, ահրաժեշտ միջազգային պայմանագրերը, ինչպես նաև այլ կարևոր տեղեկատվություն:

Ներմուծման դիվերսիֆիկացիոն ուղեցույցները (https://mineconomy.am/page/1795) կօգնեն ներկրմամբ զբաղվող գործարարներին բացահայտելու նոր շուկաներ և գտնելու նոր գործընկերներ։

Loading...