12:01   04-03-2021
Արցախի նոր ստատուսը նոր խնդիրների հետ համահունչ չէ. «Թարմ ուղեղով»` Հակոբ Բադալյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Իշխանության մարտի 1-ի կազմակերպած հավաքի նպատական էր՝ ցույց տալ ներքին և արտաքին ուժերին, որ իրենք ունենց աջակցություն:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշում է՝ այժմ իշխանությունը հասարակության կողմից ամենամեծ վստահություն ունեցող ուժն է: վերջինս նախկինների միակ այլընտրանք ընկալում է հենց Նիկոլ Փաշինյանի թիմին:
Ժողովրդի զգալի մասի մոտ այժմ էլ կա ներկաների հանդեպ վստահությունը. կա գիտակցում՝ պատերազմը միայն վերջին երկու տարիների վատ կառավարման արդյունքում չէ: 25 տարի պատրաստվել ենք պատերազմի պարտությանը:
Քաղաքական մեկնաբանի հետ զրուցել ենք ներքաղաքական լարումներից և վերջին հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից:
Խոսելով արտահերթ ընտրությունների գնալու՝ վարչապետի մարտահրավերի մասին, քաղաքական մեկնաբանը նշում է՝ ընդդիմությունը ցանկանում է ընտրության գնալ առանց Նիկոլ Փաշինյանի մասնակցության. ընտրական կարկանդակը նրանք ավելի հեշտ կբաժանեն իրար միջև, հակառակ դեպքում պայքարը ավելի է սրվելու:

Loading...